Անցած շաբաթ 283 դեպքից 116-ը արտակարգ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 283 դեպք, որից 116-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 62 հրդեհ, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 56 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 5 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 104 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:




Լրահոս