Ոչինչ այդքան չի փոխում կնոջը, որքան գեղեցիկ և շքեղ զարդերը: Տղամարդկանց ևս տարբեր զարդերը տեսք են հաղորդում: Սակայն ոչ բոլոր զարդերն են իրենց տիրոջը հաջողություն բերում: Էքստրասենսներն ասում են, որ տարբեր զարդերն իրականում դժբախտություն են բերում:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են դրանք քեզ մոտ հայտնվել: Ներկայացնում ենք զարդերի վեց տեսակ, որոնք պետք է դադարել կրել և հետագայում դրանք չընդգրկել ձեր զարդատուփի մեջ:
- Գրավատնից ձեռք բերած
Պարզ է, երբ մարդու մոտ ամեն ինչ կարգին է, դժվար թե նա իր ոսկյա զարդերը գրավատուն տանի: Հիմնականում դա լինում է այն ժամանակ, երբ ֆինանսական մեծ դժվարություններ են: Այդպիսի զարդերն իրենց նախորդ տերերից բացասական էներգիա են հաղորդում:
- Գողացված
Հին ժամանակներից կա խոսք, որ ուրիշից գողացված ապրանքն այն գողացողին հաջողություն չի բերի: Իսկ թե ինչ խոսքեր կլինեն ուղղված գողացողին, պատկերացնել կարող եք:
- Գտնված
Գնում ես փողոցով և տեսնում, որ ոսկյա ապարանջան է ընկած: Մտածում ես, թե դու սուպերհաջողակ մարդ ես: Սակայն մի շտապիր ուրախանալ:
- Ոչ բնական քարերով
Շատ մարդիկ արհեստական ադամանդ կամ այլ քարեր են կրում: Սակայն իրական քարերը հողում են: Արհեստական քարերն իրենց տիրոջը ոչինչ չեն փոխանցի:
- Ընտանեկան զարդեր
Ընտանեկան զարդերն ունակ են իրենց մեջ պահել անցած ժամանակների էներգիան և փոխանցել: Շատ դեպքերում այդպիսի զարդերը հաջողություն են բերում իրենց տիրոջը: բայց դրանցից պետք է հրաժարվել, եթե անեծք կա կամ եթե այդ զարդերի վերջին տերը մահացել է:
- Ոչ լավ նպատակներով նվիրած
Օրինակ գործընկերները, ովքեր ատում են հոբելյարին, նրան կուլոն են նվիրել և հանկարծ նրա մոտ ամեն ինչ հակառակ է գնացել: Սա նշանակում է, որ նրան վատ նպատակներով են դա նվիրել: