Մովսես Հակոբյանը բարձր գներով ապրանքներ է վաճառում ՊՆ-ին. Գլխավոր շտաբի պետի ատկատները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզվում է, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։

Խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե, վերջին հաշվով, ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։ Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս