
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը շատ է մտահոգել Հայաստանում գործող միջազգային կառույցներին: Նրանք իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել կառավարությանը՝ նշելով, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկիրը չի կարող նման հակաժողովրդական որոշում կայացնել: Այն դեմ է խոսքի ազատությանը, օրինագիծը եվրոպական արժեքներին դեմ է: Չի բացառվում, որ նախագիծը մինչև ԱԺ հասնելը ենթարկվի լուրջ փոփոխությունների»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: