«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»,- մեզ ասաց ղարաբաղյան խնդրով զբաղվող հայ դիվանագետներից մեկը` ի պատասխան հարցին, թե ինչ նկատի ուներ Լավրովը, որ Իտալիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում օրերս ասել էր` Ղարաբաղում ոչ թե Կասպրշիկի գրասենյակի, այլ դիտորդների քանակը պետք է ավելացվի:
Ինչպե՞ս կարող է Լավրովի նման հմուտ դիվանագետը նման կիքս թույլ տալ։ «Էստեղ տվել է»: Իսկ եթե դա ոչ թե «կիքս» է, այլ միտումնավոր «պրապուսկա՞տ», եւ Լավրովը հրապարակայնացրել է Ռուսաստանի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդներ տեղակայելու մասին` սկզբում փոքրաքանակ, որը կդառնա ապագա խաղաղապահների հիմքը:
«Լրիվ հնարավոր է՝ այդ բազարը վաղուց կա, բայց դա երբեք հնարավոր չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: