
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 12.00-19.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլև, Մյասնիկյան, Հակոբջանյան, Օրջոնիկիձեի, Վաթինյան, Մանթաշյան, Աղայան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: