Ծեծի համար՝ 100 հազար դրամ տուգանք, ծխախոտի համար՝ մինչև 700 հազար. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ կառավարության որոշմանը, ըստ որի հասարակական վայրերում խստացվելու է ծխելու համար նախատեսված տուգանքները: Նա իր խոսքում նշեց, թե այդ որոշումն արժանացել է հասարակության օբյեկտիվ քննադատությանը:

Ավելի պատկերավոր խոսելու համար նա մեջբերեց հոդվածներ Քրեական օրենսգրքից և այնտեղ նախատեսված տուգանքները: Մասնավորապես՝ դիտավորությամբ առողջությանը փոքր չափի վնաս հասցնելու դեպքում քաղաքացուն տուգանքում են 50 000-ից 150 000 դրամ: Նույն օրենսգրքով ծեծի համար տույժ է նախատեսված 100 000 դրամ չափով, գողության համար՝ 100 000 – 400 000 տուգանքի չափով: Ներկայացնելով այս թվերը, պատգամավորը շեշտեց, թե մինչև 700 հազար դրամ նախատեսված տուգանքը կառավարության առաջարկի պարագայում անտրամաբանական է:

«Կառավարության ներկայացուցիչներին մնում է ասել՝ ի՞նչ տրամաբանությամբ եք առաջնորդվել, որ նման ձևակերպումներով նախագիծ եք ներկայացրել»,- ասաց նա:




Լրահոս