ՖՈՏՈ. Զարդեր կրելու այս խորհուրդները պետք է մեկընդմիշտ հիշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևությանը հետևողները շատ խնդիրներ ունեն. բավական չէ՝ բոլոր զարդերը միանգամից ցանկանում են գնել, պետք է նաև կարողանան դրանք ճիշտ համադրել: Կներկայացնենք խորհուրդներ, թե ինչպես պետք է ճիշտ համադրություն անել:

Իմացեք չափը

Պետք չէ բոլոր զարդերը միանգամից կրել, եթե նույնիսկ դրանք ձեզ դուր են գալիս: Հատկապես դա վերաբերում է խոշոր աքսեսուարներին: Ավելի լավ է այդպիսի միայն մեկ աքսեսուար ընտրել. այդպես կերպարն ավելի էլեգանտ կստացվի:

Կոկիկ եղեք ապարանջանի ընտրության հարցում

Խոշոր քարերը երիտասարդ աղջկանից ծեր կին կդարձնեն, այդ պատճառով պետք է դրանց չափին ուշադրություն դարձնել: Իհարկե, դա ճաշակի հարց է, սակայն պետք է հաշվի առնել, որ խոշոր զարդերն ամեն դեպքում ավելի մեծահասակ կանանց են համապատասխան: Իսկ երիտասարդ աղջիկներին ավելի փոքր

Զարդերը ճիշտ համադրեք

Երբեմն դժվար է լինում աքսեսուարները համադրել այս կամ այն կերպարի հետ: Եթե դժվար է ընտրություն կատարել, ապա պետք է կանգ առնել մինիմալի վրա: Այդպիսի աքսեսուարները համապատասխանում են ցանկացած ոճի. հիմա դրանք նորաձևության պիկում են:

Մի վախեցեք արծաթն ու ոսկին համադրելուց

Նախկինում ոճաբանները կարծում էին, թե ոսկյա և արծաթյա զարդերը պետք չէ համադրել: Իսկ հետագայում սկսեցին այնպիսի զարդեր արտադրել, որոնք երկու մետաղից էլ կազմված էին: Եվ այդ պահից շատերի միտքը փոխվել է:

Զարդերը չպետք է անհամապատասխան լինեն կերպարի հետ

Եթե դուք գնում եք գործնական հանդիպման կամ աշխատանքի, ապա խուսափեք սրտաձև աքսեսուարներից, ծաղիկներից կամ աստղերից: Ավելի տարիքով կանանց խորհուրդ է տրվում խուսափել այդպիսի զարդեր կրելուց առհասարակ:




Լրահոս