ՀՀ ազգային վիճագրական ծառայությունը ներկայացրել է 2017 թվականին Հայաստանում նորածիններին տրված ամենատարածված անունները:
Ցուցակը գլխավորել են Նարե (712) և Դավիթ (1148) անունները: Աղջիկների ամենատարածված անունների ցանկում են ներառվել նաև Մարիա (677), Մարի (586), Մանե (541) և Անի (456) անունները.
Տղաների ամենատարածված անունների ցանկում են ներառվել Նարեկ (1 057), Տիգրան (617), Հայկ (570), Ալեքս (517) անունները: