Որ կողքի վրա եք քնում. սխալ դիրքը կարող է վնասել առողջությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն են արհամարհում այն հանգամանքը, որ քնելու դիրքը մեծապես ազդում է առողջության վրա։ Սխալ դիրքի ընտրությունն ազդում է զարկերակային ճնշման, սինուսիտի վրա, կարող է մեջքի ցավի պատճառ դառնալ։

Fithacker.ru-ն գրում է, որ դիրքը քնելու ընթացքում շատ կարևոր է։ Քնի ընթացքում օրգանիզմը վերականգնվում է օրվա ակտիվությունից հետո։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում քնել 7-8 ժամ՝ կախված տարիքից ու սեռից։ Շատ կարևոր է նաև ճիշտ ընտրել քնելու դիրքը։

Ցավ գոտկատեղում։ Եթե ցավ եք զգում մարմնի այս հատվածում, քնեք մեջքի վրա։ Ծնկներից ներքև փոքր բարձ դրեք, իսկ գոտկատեղի հատվածում՝ շրջանաձև փաթաթված սրբիչ։ Պարտադիր է գլխի տակ բարձ դնել։ Սա կօգնի նվազեցնել ճնշումը մեջքի ներքևի հատվածում։

Փորի վրա։ Մասնագետների կարծիքով՝ փորի վրա քնելը կարող է մեջքի հատվածում տհաճ զգացողություններ առաջացնել։ Հարկավոր է որովայնի տակ և կոնքի հատվածում բարձ դնել, որպեսզի ողնաշարն ուղիղ լինի։ Ցանկալի է հարթ բարձ ընտրել կամ քնել առանց դրա։

Կողքի վրա։ Շատերն են ընտրում այս դիրքը։ Ողնաշարի հետ խնդիրներից խուսափելու համար ծնկների արանքում բարձ դրեք։ Ազդրերը պետք է մեջքի ներքևի հատվածի հետ նույն ուղղությամբ լինեն։ Գլուխը պետք է ողնաշարի ուղղությամբ լինի։

Ցավ ուսերում։ Պառկեք կողքի վրա՝ ցավող ուսը թողնելով վերևում։ Ծալեք ձեռքերն ու ծնկները՝ բարձերից մեկը դնելով՝ ծնկների, մյուսը՝ արմունկների արանքում։

Սինուսիտ։ Եթե շնչառությունը դժվարացած է, այն կարող է վատանալ՝ կախված քնելու դիրքից։ Քնեք մեջքի վրա՝գլուխն ու ուսերը՝ բարձի վրա։

Գլխացավեր։ Սխալ դիրքը ևս կարող է գլխացավերի պատճառ դառնալ, քանի որ մկաններն ու նյարդերն այդ դեպքում սեղմվում են։ Քնեք մեջքի վրա՝ գլխի տակ բարձ դնելով. գլխի երկու կողմերում սրբիչ դրեք։

Դաշտանային ջղաձգումներ։ Այս ընթացքում կանայք հաճախ են քնի խանգարում ունենում։ Քնեք մեջքի վրա, ծնկների հետևում բարձ դրեք՝ որովայնի ու ողնաշարի հատվածը ճնշումից ազատելու համար։

Արյան բարձր ճնշում։ Քունն ու հիպերտոնիան կապված են միմյանց հետ։ Եթե զարկերակային ճնշման հետ խնդիրներ ունեք, քնեք փորի վրա։ Բայց հաշվի առեք, որ այս դիրքով քնելը կարող է իրանի և մեջքի հատվածում ցավի պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող եք անընդհատ փոխել դիրքը։ Աջ կողքի վրա քնելը ևս կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը։

Որովայնի թթվայնություն։ Եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք, աջ կողքի վրա քնելը կարող է օգնել թեթևացնել ցավերը։

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Քնեք ձախ կողքին, ոտքերի արանքում բարձ դրեք։ Սա դրական ազդեցություն կունենա նյութափոխանակության համակարգի վրա։

Ցավ իրանում։ Իրանի ճիշտ դիրքը վճռորոշ նշանակություն ունի։ Իրանի տակ փոքր բարձ դրեք։




Լրահոս