Ինչո՞վ է զբաղված Ընդերքի վերահսկողության վարչությունը. ֆիզկուլտինստիտուտն ավարտածը՝ ընդերքի վերահսկող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի ընդերքն անխնա շահագործվում է՝ ընդ որում, շատ հաճախ առանց տարրական կանոնները պահպանելու, բազմիցս է խոսվել: Սակայն որեւէ էական առաջընթաց այս հարցում չկա: Ամենավառ ապացույցն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում տիրող խայտառակ վիճակն է, որի վրա պետական մարմիններն աչք են փակում:

Իսկ ինչո՞վ է զբաղված  Ընդերքի վերահսկողության վարչությունը, որն ունի Ընդերքի շահագործման վերահսկողության բաժին: Հենց այս բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ ամենակարեւորը՝ շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը: Իսկ ինչո՞ւ չեն իրականացվում այս գործառույթները:

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ Ընդերքի վերահսկողության վարչությունում աշխատում են անձինք, որոնք չունեն մասնագիտական համապատասխան որակավորում, երբեւէ չեն աշխատել հանքաարդյունաբերության ոլորտում: Դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում ոլորտի գրագետ կառավարման հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

 




Լրահոս