«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքում տիրող խայտառակ վիճակին անդրադառնալու առիթներ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է ունեցել. այս հանքավայրը բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծել շրջակա միջավայրի համար: Բայց պարզվում է` ստեղծված իրավիճակը նաեւ պետական մարմինների, մասնավորապես բնապահպանության եւ ընդերքի տեսչության մեղքով է. այստեղ աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում եւ չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից:
Տեսչության ընդերքի վերահսկողության վարչության պետը Արամ Ստեփանյանն է, մասնագիտությամբ իրավաբան: Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժինը ղեկավարում է Վահե Բարսեղյանը, որն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, տնտեսագետի որակավորմամբ: Ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն էլ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել: Ստացվում է` ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ, դրա համար էլ հանքերը անխնա դատարկում են մեր ընդերքը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: