
«Ժամանակ» թերթը գրում է. ԱԺ նախագահը որոշել է փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ նախագծեր, բայց դրանցից մեկը առավել քան ուշագրավ է: Խոսքը վերաբերում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծին: Իշխանությունը ուզում է օրենսդրական հիմք ստեղծել Հանրային խորհրդի համար: Եվ այդ խորհրդի մասին օրենքում ֆիքսում է, որ այն մի անիմաստ մարմին է, որը կարող է ընդունել որոշումներ, որոնք որևէ ազդեցություն չունեն, որովհետև ունեն խորհրդատվական բնույթ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: