«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ իշխանությունը ողջ ներուժով արդեն մի քանի շաբաթ է՝ ամեն ինչ անում է, որ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը նրա այսօրվա լիազորություններն ամբողջովին փոխանցվեն վարչապետին, որպեսզի վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում նա իրեն զգա այն նույն իրավունքներով եւ լիազորություններով, ինչ նախագահի պաշտոնում էր, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է ամեհի պայքարը վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ։
Մասնավորապես՝ երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներից մոտ տասը հոգի գրանցվել եւ ուղղակի ու անուղղակի կերպով անխնա քննադատում էր Կարեն Կարապետյանին՝ ներդրումային ոչ բարենպաստ պայմանների, ծխախոտի դեմ օրենքի, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու եւ, առհասարակ՝ ամեն ինչի համար։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: