
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ, 10 հարկանի հյուրանոց է կառուցում:
Հյուրանոցի կառուցապատողը, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյալների՝ «Սերեոն» ՍՊԸ-ն է: Սույն ընկերությունը հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: