
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են:
Այն, որ Ծառուկյանը այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երևում է նաև նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաև ֆուտբոլային խաղադաշտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: