«Դատական օրենսգիրքը» ընդունվեց. «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը: Քանի որ այն սահմանադրական օրենք էր, ապա այն ընդունելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների թվի 3/5-ի կողմ ձայները: Օրենսգրքին կողմ քվեարկեց 72 պատգամավոր և այն համարվեց ընդունված:

Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցությունից հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ազատ կքվեարկի:

«Այս օրենսգրքով ապահովված չէ դատավորնների ներքին անկախությունը: Նշվում է, որ եթե ՄԻԵԴ-ն արձանագրել է կոնվենցիայի խախտում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ»,-նշեց Զեյնալյանը:




Լրահոս