ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության համար դարձել է պրինցիպի հարց. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր փաստաբանները կրկին դիմել են գործադուլի` կապված օրենսդրական փոփոխությունների հետ, որը ենթադրում է տուգանքներ նրանց նկատմամբ: Այսօր Փաստաբանների պալատում կրկին քննարկում էր հրավիրված հետագա անելիքների շուրջ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, թե ինքը քննարկումներ է ունենալու նաև ԱԺ խմբակցությունների հետ:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, թե ուսումնասիրել են ԱԺ կանոնակարգ-օրենքը և հայտնաբերել, որ իրենց վերաբերող դրույթն անօրինական է ընդունվել:

«Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, ընթացակարգը պետք է բացառի մանիպուլյացիաները: Հետաքրքիր մի քանի դիտարկում ունենք. օրինակ` օրենքը քննարկվում է երկու ընթերցմամբ և  ՀՀ նոր նախագահի կողմից ստորագրվելուց հետո կդառնա պարտադիր ակտ: Քննարկվել է քաղաքացիական օրենսգիրքը, որն առաջին ընթերցմամբ անցել է, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ առաջացել են երկու նոր օրինագծեր և եթե ընդունվեն, նշանակում է` դրանք մեկ ընթերցմամբ են քննարկվել»,- մանրամասնեց Զոհրաբյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս