Կարեն Կարապետյանն իր ստեղծած հիմնադրամին բյուջեի միջոցներից 50 մլն դրամ կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին:

Որոշման նախագծի մեջ ասվում է.

«Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ՀՀ թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները: Մասնավորապես՝ հաշվի առնելով հանրային քննարկումները և պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները Հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:

Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում: Հիմնադրամն իրականացնում է իր ընթացիկ գործունեությունը, որն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մի շարք այլ առանցքային ծրագրեր (օրինակ՝ էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալի ներդրում, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագծում, մշակում և ներդրում և այլն):

«Թվային Հայաստան» հիմնադրամի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է 2018թ. երեք ամսվա համար «Թվային Հայաստան» hիմնադրամի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 50մլն. դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա հիմնադրամին տրամադրելու նպատակով:




Լրահոս