
Ինչպես հայտնի է, ապրիլից փակ են լինելու կառավարության նիստեը, եւ դա մեկնաբանվեց նաև այնպես, թե բաց լինելը խանգարում է բանավեճի մեջ մտնելուն: Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք` որքանով է իրեն կաշկանդում լրագրողների ներկայությունը, քանի որ ոչ մեկ անգամ առիթ ունեցել է բանավեճի մեջ մտնելու վարչապետի հետ:
«Կաշկանդվածություն չի կարող լինել, բայց երկրորդ կողմը կա: Եթե ինքներդ դիտարկեք այն հրապարակումները, որ ներկայացվում են, քիչ դեպքեր կտեսնեք, որ քննարկվող հարցը ներկայացվում է ըստ էության: Ավելի շատ ձևի, պահվածքի մեկնաբանություններ են արվում», – նշեց նա:
Մանրամասները`տեսանյութում: