Սևանը սթրեսի մեջ է. լիճը հասցվել է այն վիճակին, որ չի կարող ինքնամաքրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում ջրի մակարդակը վերջին 15 տարվա ընթացքում նվազեցվել է ընդամենը 5 անգամ. այդ մասին երեկ մամուլի ասուլիսին հայտարարել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ 2017թ. Սեւանում ջրի մակարդակը նվազել է 4 սմ-ով, մինչ այդ՝ 2014 թվականին, մակարդակը իջել էր 3 սմ-ով, սակայն 2016, 2015-ի համեմատ, լճի մակարդակը 27 սմ-ով ավելացվել է:

Բնապահպան Վիկտորյա Բուռնազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե ռազմավարական նշանակություն ունեցող մեր միակ քաղցրահամ ջրի պաշարը` Սեւանը, վտանգված է: Իսկ ամեն անգամ կատարվող լրացուցիչ ջրառը սթրես է եղել լճի համար: «Իշխանությունները, անտեսելով բոլոր խնդիրները, ամեն անգամ թույլատրվածից ավելի շատ են ջրառ իրականացրել: Հիմա լիճը հասցվել է այն վիճակին, որ չի կարող ինքնամաքրվել, ինչը բավական լուրջ խնդիր է»,- ասաց նա:




Լրահոս