Չեմ կարող անել այն, ինչ անում էի 20 տարեկանում. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ֆուտբոլում մնալ դեռ մի քանի տարի էլ:

«Պրոֆեսիոնալ մակարդակով վերջին երկու տարիները ֆանտաստիկ են անցել: Տիտղոսներ նվաճեցի ակումբի և հավաքականի հետ, և զգում եմ, որ կարող եմ բարձր մակարդակով հանդես գալ դեռ մի քանի տարի էլ: Կյանքը մարտահրավեր է: Այն շատ հետաքրքիր է, հատկապես մարզիկի համար: Փորձում եմ ֆիզիկական վիճակս պահել լավ մակարդակի վրա, քանի որ դա շատ կարևոր է: Այժմ չեմ անում այն, ինչ կարող էի թույլ տալ 10 տարի առաջ: Պետք է մեծ զոհողությունների գնալ: Այո, հիմա չեմ կարող անել այն, ինչ անում էի 20 տարեկանում:

Միշտ պետք է բալանս գտնել: Նույնիսկ մանրուքները կարող են դեր ունենալ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:




Լրահոս