ՀՀԿ-ի համար ՀՅԴ-ի պահվածքն ընդունելի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գոծընկեր ՀՅԴ-ն օրեր առաջ ամփոփել էր կոալիցիայի արդյունքները եւ խոսելով ձեռքբերումների մասին` մատնանշել, թե դեռ շատ անելիքներ կան: Ընդ որում, հայտարարությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ՀՅԴ-ն ամեն կերպ փորձել է կոալիցիայի ձեռքբերումները վերագրել իրեմ: Նրանք փորձում են դրականը վերագրել իրենց` բացասականի համար պատասխանատվությունը թողնելով ՀՀԿ-ին:

Ինչու է այս փուլում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նման պահվածք ցուցաբերում եւ ինչպես են դրան վերաբերվում ՀՀԿ-ականները:

«Մենք, նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում, բանակցությունների ընթացքում նման խոսակցություններ ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց , իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար եւ կարող եմ ասել` եւ լավի, եւ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում

 




Լրահոս