Այսօր առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը և Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելով կոալիցիոն կառավարության վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Կոալիցիոն համաձայնագիրը լավ հիմք է կայուն կառավարության համար, հայտարարել է Կանցլեր Անգելա Մերկելը բանակցային մարաթոնի ավարտին:
Բանակցությունների արդյունքում Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU), Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարները բաժանել են կառավարության պորտֆելները: Սոցիալ դեմոկրատները ստանձնել են Արտաքին քաղաքականության, Ֆինանսների, ևս մի շարք ոլորտների պատասխանատվությունը: Ենթադրվում է, որ սոցիալ դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը: