Ռուսաստանը կստուգի հայկական կոնյակի որակը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն: Այդ նպատակով փորձագետները կգնեն Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում արտադրված մոտ 50 ապրանքային նշանի կոնյակ:

Ստուգման ենթակա նմուշների շարքում կլինեն ինչպես համաշխարհային ապրանքանիշերի՝ «Արարատ», «Ռեմի Մարտան», «Մարտել», «Courvoisier», «Hennessy», այնպես էլ ռուսական բրենդերը: Նմուշների գինը կտատանվի 372 ռուբլուց (մանրածախ առևտրի կես լիտրի նվազագույն գինը) մինչև 10 հազար ռուբլի մեկ ապրանքի համար:

Ըստ eadaily.com կայքի՝ անանուն գնումներ արդեն իսկ տեղի են ունենում Ռուսաստանի թվով տասը մարզերում: Փորձարկման գլխավոր պարամետրը կլինի սպիրտի դասային պատկանելությունը, որից պատրաստված կլինի փորձանմուշը:

Այսպես, Ռուսաստանում արտադրված կոնյակի բոլոր գնված նմուշները համապատասխանում են ԳՕՍՏ–ին, սակայն դա սպառողին երաշխիք չի տալիս, որ նա իսկապես օգտագործում է խաղողից պատրաստված և առնվազն երեք տարի կաղնու փայտի հետ շփման մեջ գտնված խմիչք: Դա կապված է այն բանի հետ, որ ԳՕՍՏ–ում նկարագրված չէ գինենյութի բնույթը որոշելու ճշգրտությունը:

«Փաստը» «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ–ից հետաքրքրվեց, թե իրենց կոնյակի՝ բազմաթիվ շուկաներում առաջատար «Արարատի» ստուգմանն ինչպես են վերաբերվում, սակայն մեզ ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս