«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի ռեյտինգային համակարգի շուրջ ՀՅԴ և ԲՀԿ փորձագետները առաջիկայում կփորձեն համատեղ աշխատել: «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Համամասնական ընտրակարգը տարբեր մոդելներ ունի, և կփորձենք ընդունելի տարբերակներ գտնել: Ռեյտինգային ընտրակարգը ոչ միայն չարդարացրեց, այլ նաև ապաքաղաքականացրեց ընտրությունները:
Երկու կարևոր դրույթներ՝ ցուցակների հրապարակում և տեսանկարահանում չէին ներառվի, եթե մենք չգնայինք կոմպրոմիսի: Ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ այն թաղի ընտրություններ էին»: ՀՅԴ-ն ևս ռեյտինգային համակարգի հետ կապված Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ՝ 2016-ին, չի ընդդիմացել համակարգի ներդրմանը, և ինչպես Արմեն Ռուստամյանն է նշում՝ «չէին ուզում խափանել խորհրդարանական ուժերի հնարավորինս լայն կոնսենսուսը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: