Armenian text to speach

«Ասելիք ունեիր, ներսում ասեիր». Կարախանյանը վստահ է՝ ՀՀԿ-ում իրեն «կախաղանի» չեն բարձրացնի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր համարձակ մտքերի համար, որ ասել էիք, թե Արմեն Սարգսյանը կապ ունի մասոնների հետ, նկատողության չարժանացա՞ք հայրենի կուսակցության կողմից, հարցրինք Վազգեն Կարախանյանին: «Չէ, եղան առանձին մարդիկ, որ ասացին` լրիվ համաձայն են ինձ հետ, եղան մարդիկ, որ ասացին` ասելիք ունեիր, կուսակցության ներսում ասեիր եւ ոչ թե մամուլում, ու ես հիշեցի Վանոյի միտքը, երբ 90-ականներին կրկին մասոնների թեման արդիական էր, ասել էր` լուրջ բաներից խոսեք` էս 29 հազար կմ-ն պահելու մասին, ոչ թե ժիդո-մասոնությունից»:

Իսկ հնարավո՞ր է առաջիկա ԳՄ նիստում Ձեզ «կախաղան» բարձրացնեն: «Ինձ «կախաղան» հանել են 70-ականներին, երբ ՊԱԿ-ի քննիչներից մեկն ասաց․ «ՊԱԿ-ում կարծիք կա, որ Աստված քեզ պահպանում է, էս անգամ էլ ոնց որ պահպանեց»… էս անգամ էլ, կարծում եմ, կպահպանի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս