
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը:
Արզումանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում ազատվել նման կադրից:
Նախնական տեղեկություններ կան, որ Արզումայանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Մեվսես Հակոբյանի փոխարեն:
Այս տեղեկությունը՝, սակայն, դեռ չի հաստատվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: