
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացը խայտառակ արդյունք է տվել՝ բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող անցել: Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը և չի կարողացել տարրական հարցերի պատասխանել: Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել. «Ո՞վ է ԱԺ նախագահը»: Մասնագետը տեղյակ չի եղել նաև իր բաժնի գործառույթներից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: