
Գործող օրենսդրությամբ սահմանված չէ մարզերի և համայնքների խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին: Այս մասին այսօր մինչ կառավավության նիստի օրակարգին անցնելը, նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը մշակույթի նախարարին ու մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի ու քաղաքների խորհրդանիշների առաջարկություններ: