Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ:

Թեյի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում կայացել է անկեղծ զրույց և մտքերի փոխանակում՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ: Երկրում արդեն բավական հայտնի երիտասարդ մասնագետները պարոն Սարգսյանի հետ կիսվել են իրենց մոտեցումներով՝ տարբեր ոլորտներում առկա առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու և սատարելու պետության և տնտեսության ամրապնդման խնդիրների լուծմանը, նաև արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը Արմեն Սարգսյանի առաջադրմանը:

Պարոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման շահագրգիռ մոտեցման և երկրի զարգացմանը մասնակցելու պատրաստակամության համար:

ՀՌՀ մամուլի ծառայություն




Լրահոս