Life.ru-ն ներկայացնում է Ռուսաստանի ամենասարսափելի լքված վայրերը:
Նավատորմի սուզանավերի լքված բազան
Պետրոպավլովսկ-Կամչատկա-54, որն այլ կերպ անվանում են Ֆինվալի խորշ, կառուցվել է 1960-ականներին որպես պատերազմական ավան` նախատեսված սուզանավերի համար:
1996-ին վայրը հոսանքազրկում են, և ժամանակի ընթացքում մի քանի հարակից գյուղերի հետ այն ամայանում է:
Մոսկվայի Խովրինսկայա հիվանդանոցը
1980 թվականին նախկին գերեզմանատան փոխարեն կառուցվում է այս հիվանդանոցը: 5 տարի անց շինարարությունը դադարեցվում է: Այդ պահին նկուղները ջրի տակ են անցել, իսկ շենքը կամաց-կամաց հողի տակ է անցնում: Հիվանդանոցը բազում քաղաքային լեգենդների է աճեցրել և մինչ օրս շարունակում է էքստրիմի սիրահարների համար հետաքրքիր վայր մնալ:
Սանկտ-Պետերբուրգի 5-աստղանաի «Հյուսիսային թագ» հյուրանոցը
«Հյուսիսային թագ»-ի շինարարությունը սկսել է 1988-ին: Ծրագիրն իրականացրել է հարավսլավոնական ընկերությունը: Նախատեսվում էր 247 համար ունեցող 5-աստղանի հյուրանոց կառուցել` 50 հազար քառակուսի մետրի վրա: Մինչդեռ 1995-ի վերջին շինարարությունը կանգ է առնում: Մտադիր էին օբյեկտը վերացնել, սակայն այն մինչ օրս կանգուն է:
Ատոմային փարոսը Սախալինում
1939-ին կառուցված ատոմային փարոսի հեղինակը ճարտարապետ Միուր Սինոբն էր: Այն ժամանակի ամենաբարդ տեխնիկական կառույցն էր Սախալինում:
«Դագդիզել» գործարանի 8-րդ մասնաբաժինը
Գործարանը սկսել է գործել 1939-ից: Այն տեղակայված է ափից 2,7 կմ հեռավորության վրա: Շինարարությունը բավականին երկար է ձգվել: 1966-ի ապրիլին այն դադարել է գործել:
Մոսկվայի տարածաշրջանում «Էներգիա» առողջարանային շենքը
Առողջարանային համալիրը նորաստեղծ մասնաշենք ունի, իսկ ահա հինը մասնակի այրվել և լքվել է: Այրված մասում կինոթատրոն կար: Սակայն գլխավոր հմայքը թագավորական ոճի աստիճաններն են, որոնք կան մինչ օրս:
XIX-րդ դարի ագարակ
Ագարակը տեղակայված է Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի արանքում` ոչ մեծ լճի ափին: ԽՍՀՄ տարիներին ագարակում առողջարան էր գործում: Իսկ ներկա պահին այն վերակառուցվում է, այնպես որ միանգամայն լքված այն պետք չէ համարել:
«Աշխարհ» ադամանդի հանքը Յակուտիայում
2004 թվականին ավարտվել է բաց եղանակով ադամանդի լեռնահանքային արդյունաբերությունը: Սա աշխարհում երկրորդն է իր մեծությամբ ԱՄՆ Բինգհեմի շախտայից հետո:
Կադիկչան գյուղակը Մագադանում
Կադիկչանը (թարգմանաբար մահվան հովիտ) կառուցել են դատապարտյալները: 1986-ի հունվարին այս 10270 բնակիչ կար, 2006-ին իջել է նվազել է` հասնելով 1000-ի: 2012-ին տարածքում միայն մի ծեր մարդ էր ապրում: Այժմ այն կոչվում է «ուրվական քաղաք»:
Վլադիմիրյան շրջանի ծննդատունը
Ծննդատունը կառուցվել է XIX դարում: Այն գործել է մինչև 2009 թվականը, մինչև 2012-ը հսկվել է: Ծննդատանը շատ բան ձեռք չեն տվել: