Վիգեն Սարգսյան Մովսես Հակոբյան հակամարտությունը խորանում է. նոր զարգացումներ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջև եղած հակամարտության մասին մամուլում բազմիցս գրվել է: Բայց Վիգեն Սարգսյանը հրապակավ հերքել է հակամարտության մասին լուրը: «ՉԻ» տեղեկություններով՝ չնայած հերքումին, այդ հակամարտությունը գնալով խորանում է.

Վիգեն Սարգսյանը լրատվական դաշտում ունենալով խողովակներ, պարբերաբար «հարձակումներ» է գործում Մովսես Հակոբյանի վրա՝ նրան վերագրելով կոռուպցիոն գործընթացներ և բանակում առկա բացասական երևույթները պայմանավորում միայն ԳՇ պետի թերացումով և պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Տպավորություն ստեղծելով, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ, իրականում Վիգեն Սարգսյանը երկու խնդիր է լուծում. Սերժ Սարգսյանի մոտ նսեմացնում է Մովսես Հակոբյանին, երկրորդ՝ ինքը մնում է ճերմակ ձեռնոցներով նախարար,որը մատնացույց է անում բոլոր բացասական երևույթները:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս