Ինչպե՞ս են գնահատում դա, ես չեմ հասկանում. Վազգեն Մանուկյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրության պայմաններում վարչապետի լիազորությունները ստանձնելուց առաջ փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, անգամ իրեն ենթարկեցնել մեծ կարեւորություն չունեցող մարմիններին:

Դրանցից մեկն էլ հանրային խորհուրդն է: Եւ հանրային խորհրդի մասին ԱԺ ներկայացված նախագծում նախատեսված է, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին: Նշենք, որ այն այժմ նախագահականին կից կառույց է համարվում: Երեկ` հանրային նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ պատգամավորներից շատերը պնդում էին՝ հանրային խորհրդի ՕԳԳ-ն շատ ցածր է, այն անիմաստ կառույց է:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակն է պնդել. « Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում: Ինձ թվում է` պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը: Եթե հույսը դրել են, որ Ազգային ժողովը չաշխատի, հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս