Ես Ալավերդի քաղաքում ունեմ շատ բարձր հեղինակություն. Էդուարդ Շարմազանովը՝ Վահագն Աբգարյանի հետ հարաբերությունների մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները հունվարի 18-ին ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: Այդ գործի շրջանակներում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին եւ պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ, նույնիսկ խոսել իր պլանների մասին: Ըստ շրջանառվող լուրերի` Աբգարյանը կապի մեջ է եղել նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ նրանք մանկության ընկերներ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարել է.

«Եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում: …Ուրեմն լսե՛ք, ինձ որեւէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես ԱԺ նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք` ում ինչ հարց եք տալիս: Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս