«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության նիստի մեկնարկից առաջ դահլիճում այնպիսի անկաշկանդ մթնոլորտ է տիրում, ասես ուրախների եւ հնարամիտների կառավարություն լինի։ Ուրախների՝ որովհետեւ կառավարության անդամները, մոռացած երկրի դարդուցավը, բերանները բաց միայն հրճվում են՝ 7.7 տոկոսանոց աճ ունեն, ի վերջո։ Եվ հնարամիտների՝ քանզի երկրում առկա ցանկացած խնդիր կարողանում են այնպես հնարամտորեն «ջրել», ասես ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ հրաշալի է, ընդամենը պետք է մի քիչ ժպտալ։ Իսկ երբ գալիս է վարչապետը, եւ միանում են տեսախցիկները, 5 րոպե առաջվա անբռնազբոսիկները կտրուկ «կաշկանդվում» են, բերանները ջուր առնում ու լուռ նստում՝ երկրի դարդերով տառապողի դեմք ընդունելով։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: