«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն: Նրա հայաստանյան «նապարնիկները» իրատեսական չեն համարում նավթի-գազի հումքի առկայությունը Հայաստանում, ինչի որոնման աշխատանքներին ձեռնամուխ է եղել Սամվել Կարապետյանը: Գյուղատնտեսության հեռանկարային զարգացման համար, ըստ նրա, Հայաստանը չունի պայմաններ, որովհետեւ չկան հողատարածքներ:
«Գտեք հողատարածքներ, զարգացնենք գյուղատնտեսությունը»,- նեղ միջավայրում ասել է Հայաստանի ապագա նախագահը, որը Ղազախստանում ունի 400 հա դեղձի այգիներ: «Ճիշտ է ասում, մինչեւ Էռնեկյանի համար մի քանի հեկտար նորմալ հող գտանք` խաղողագործության զարգացման, գինու արտադրության համար, կյանքներս գնաց,- ասաց մեր զրուցակիցը:- Ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: