
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի և ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամների հանդիպումը: Մոտ մեկ ժամ տևած քննարկումներից հետո Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա, մասնավորապես, անդրադարձել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին լուրերին, ինչը կխոչընդոտի նախագահ ընտրվելուն:
ՀՀԿ թեկնածուն հաստատել է, որ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն հայտնել է, որ հրաժարվել է քաղաքացիությունից:
Հանդիպման մանրամասները` քիչ անց: