ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կարճման միտում չունի. գլխավոր դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցված չէ և կարճման գնալու միտում չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ
գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Որոշակի արդյունքների վերաբերյալ անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնությունը»,- ասաց Դավթյանը: Նրա խոսքով` բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար:

«Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ, բոլորս լիարժեք պատկերացում ունենք: Դա բարդ գործ է, հազարից ավելի հարցաքննում պահանջող, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր ունի»,- ընդգծեց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` միայն 2017 թվականին հարյուրից ավել հարցաքննություններ են իրականացվել, տասնյակներով փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս