
«Մեդիալաբ» կայքի խմբագրին հնչեցված սպառնալիքների հարցում հրապարակայնությունն ապահովվել է: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ հաղորդում ստանալուն պես այն ուղարկել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու:
Նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է այն անձը, ով համապատասխան գրառումները կատարել է խմբագրի նկատմամբ, անձը հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն, որի արդյունքում արդեն նյութերում քրեական գործ հարուցելու համար հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազը վերցրել և այդ փաստով հարուցել է քրեական գործ: Այն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: