ԱՄՆ-ում վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել երեք հայերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայազգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի:

Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նյու Յորքի Արևելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ: Դրա մասին են տեղեկացրել դաշնային և նահանգային իշխանությունների իրավապահ մարմիններն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:

Վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ Ստելա Բոյաջյանը նաև մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Նրանք դիմում էին ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար՝ այստեղ մշակութային միջոցառումների մասնակցելու, այս ոլորտում ուսանելու կամ դասավանդելու համար: Այս տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ամերիկյան գործատուի կամ աջակցող կազմակերպության կողմից I-129 ձևի ներկայացումը ԱՄՆ-ի քաղաքացիության և ներգաղթի հարցերով զբաղվող գերատեսչությանը:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս