Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն տեղեկացրել է, որ երկու գրություն է ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։

Այսօր ստացված պատասխանում ասվում է, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնենք, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է:

 




Լրահոս