Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ:
Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչեւ այդ օրինագիծը կառավարության նիստում հաստատելն ու ԱԺ ուղարկելը, պետք է փոփոխություններ անել, ըստ որի` ծխողների եւ չծխողների համար հանրային վայրերում առանձին հատվածներ սահմանվեն, քանի որ կարծում են՝ անխտիր բոլոր տեղերում ծխելն արգելելը սխալ է: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա առաջարկ է եղել դրանք նվազեցնել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: