
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն շշուկները, թե ակումբը պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Իսկոյին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ.
«Իսկոն շատ կարևոր է թիմի համար. նա սա ապացուցել է տարիների ընթացքում և շարունակում է անել դա:
Ես ցանկանում եմ, որ նա «Ռեալում» անցկացնի իր ամբողջ կյանքը:
Այն տեղեկատվությունը, թե ես ցանկանում եմ նրանից ազատվել, սուտ է»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը գոհ չէ Իսկոյից և կարող է «Ռեալի» ղեկավարությանը խնդրել տրանսֆերի հանել նրան:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն իսպանական Պրիմերայի 18 հանդիպման է մասնակցել և դարձել է 5 գոլի հեղինակ: