«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն աշխատանքում վերականգնել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին գլխավոր մասնագետ, կոռուպցիայի գործով անցնող Օֆելյա Մուրադյանին, որն իր համագյուղացին է։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Մուրադյանի եւ Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրեն նրա որդու՝ Արամ Ստեփանյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց, կային մոտ երեք տասնյակի հասնող տուժողներ։
Մայր ու որդի, ըստ մեղադրանքի, գումար էին շորթել քաղաքացիներից՝ աշխատանքի տեղավորելու դիմաց։ 2016-ին գործն ուղարկվել էր դատարան, Օֆելյա Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր․ 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը…»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: