«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` փետրվարի 2-ին ՀՀ իրավապահները խուզարկություն են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասում: Իրավապահները խուզարկել են ՔԿՀ դատապարտյալներից Սպարտակ Դանիելյանի խուցը:
Վերջինս, հիշեցնենք, դատապարտվել է խարդախության համար եւ կալանավայրում գտնվելու ընթացքում էլ ստեղծելով լուրջ հանցավոր խմբավորում` հեռախոսի մեջոցով ավելի քան հարյուր դրվագով խարդախություններ է կատարել:
Չի բացառվում, որ նրա մոտ հեռախոսների եւ հեռախոսային քարտերի, ինտերնետ սարքավորումների հերթական խմբաքանակն են գտել. ի վերջո, Ս. Դանիելյանը կալանավայրում գտնվում է արտոնյալ կարգավիճակում եւ անկախ այն հանգամանքից, որ դատապարտվել եւ մեղադրվում է խարդախությունների համար, միեւնույն է, նրան մատակարարում են ՔԿՀ-ներում արգելված իրեր համարվող կապի միջոցներ: