
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 9-ին՝ ժամը 15.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2016թ. օգոստոսի 8-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):