
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: