Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում: Վաղ առավոտյան Կանսկ-Տասեևո-Ուստյե ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Honda մինիվենը և КамАЗ-ը: Բախման հետևանքով մինիվենի վարորդն ու 7 ուղևորները, ընդ որում՝ 2 մանկահասակ երեխա և 17-ամյա աղջիկ, տեղում մահացել են: КамАЗ-ի վարորդը չի տուժել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Նշվում է նաև, որ ճանապարհին մերկասառույց է եղել: Դեպքի վայր են ժամանել Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Պավել Սոլոդկովը, ՆԳՆ-ի և ՃՈ-ի պետերը: