ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր 20 տարվա ապրածը բերեցիք մի օրում «ճպացրեցիք»․ ինչպե՞ս են արձագանքել պատգամավորները՝ «Դեպուտատի շոուին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Գլամուրային չոբանները 2»-ի, «Դեպուտատի շոու» նախագծի շարունակական լինելու, «Սուպեր մամա» ֆիլմի` կադրից դուրս տեղի ունեցած դեպքերի, անձնական կյանքում թեթեւ մարդ լինելու մասին զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ:

-Անդրանիկ, առաջիկայում էկրանային կյանքի հետ կապված ի՞նչ նորություններով կուրախացնեք Ձեր երկրպագուներին:

-Հիմա նկարահանվում եմ անեկդոտներում, որոնք հեռարձակվելու են USArmenia հեռուստաընկերությամբ: Շուտով զբաղված կլինեմ նաեւ շուրջ 25 մասանոց հումորային, հետաքրքիր սերիալում: Որոշ ժամանակ առաջ նկարահանվել եմ ռուսական ֆիլմում, որի պրեմիերան կկայանա հունիսին, Մոսկվայում: Ֆիլմի շրջանակում ներկայացվում է, թե ինչպես են հետխորհրդային երկրներում տոնում հարսանիքը: Մենք ներկայացրինք հայկական հարսանիքը, նկարհանվել եմ Հայկ Մարությանի, Հրանտ Թոխատյանի հետ: Կարծում եմ` շատ զվարճալի է ստացվել:

-Իսկ նոր ներկայացումներում Ձեզ կտեսնե՞նք:

-Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Կամերայինում շուտով կբեմադրվեն նոր ներկայացումներ: Հանրության դատին կհանձնվի «Գլամուրային չոբաններ 2»-ը, պարզապես մտածում ենք` ներկայացման տեսքով մատուցե՞նք, թե՞ ֆիլմի: Հուսով եմ` բացի այդ եւս հետաքրքիր առաջարկներ կլինեն: Միայն զարմանում եմ, թե ինչու են ռեժիսորները մտածում, որ հումորային կերպարներ մարմնավորած դերասանը դրամատիկ դերեր չի կարող խաղալ: Ես համոզված եմ, որ ոչ հումորային դերեր ավելի հեշտությամբ կխաղամ. չէ՞ որ հումորային կերպարներ կերտելն ավելի դժվար է: Երեւի ռեժիսորները մտածում են, որ հանդիսատեսը կասոցացնի քեզ քո զվարճալի կերպարների հետ, բայց դերասանից շատ բան է կախված, եւ բեմադրիչները պետք է հասկանան, որ լավ խաղալու դեպքում նա կարող է հեշտորեն կերպարանափոխվել:

-Ձեր, Ռաֆայել Երանոսյանի եւ թիմի մյուս անդամների կողմից ներկայացված «Դեպուտատի շոու» երգն ու տեսահոլովակը մեծ տարածում ունեցան համացանցում: Նախագիծը շարունակական կլինի՞:

-Այո, պատրաստվում ենք «Դեպուտատի շոու-3»-ին, մինչեւ 10 երգ այս նախագծի շրջանակում ունենալու ենք: Բայց համացանցում տարածում կգտնի ընդամենը 3-ը: Մյուս 7-ը կպահենք, որպեսզի հանդիսատեսի դատին հանձնենք համանուն խորագիրը կրող ներկայացման ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս